Իրադարձություններ Հայաստանում
Դերենիկ Դումանյանն այցելեց «Արմենիկում» կենտրոն
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց «Արմենիկում» կենտրոն` տեղում ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև Արմենիկում դեղամիջոցի կիրառման շրջանակներին։ Նախարարը նախ շրջեց կենտրոնում, ծանոթացավ ստեղծված պայմաններին ու հնարավորություններին։ Այնուհետև մասնագետները նախարարին մանրամասն ներկայացրեցին դեղամիջոցի քիմիական բաղադրությունը, դրա հակավիրուսային, հակաբորբոքային, իմունակարգավորող, հակասեպտիկ և այլ հատկությունները։ Նշվեց, որ Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում գրանցված դեղը ներկայումս լայն կիրառում ունի։ Հայաստանում և Սանկտ Պետերբուրգում վերջին տարիներին կատարված կլինիկական փորձարկումների արդյունքները վկայում են, որ Արմենիկումը, ի տարբերություն շատ այլ միջոցների, չի վնասում առողջ բջիջները, չունի կողմնակի ազդեցություններ, ներազդում է բացիլների կայուն ձևերի վրա։ Մասնագետները նաև կարծիք հատնեցին, որ որպես բաց վերքերի սպեղանի, հաջող քննություն է բռնում Արմենիկումի քսուքը։
Դերենիկ Դումանյանը հանձնարարեց ստեղծել մասնագիտական հանձնաժողով, ամփոփել մինչև այժմ արված հետազոտական ու կլինիկական բոլոր փորձարկումների արդյուքները, դրանք համեմատել դեղի միջազգային շուկայում առկա համանման դեղամիջոցների հետ, և կազմել հստակ ծրագիր ու գործողությունների ժամանակացույց։ Նախարարն առաջարկեց սկզբնական շրջանում Արմենիկումի հետագա գիտական հետազոտություններն ու կլինիկական փորձարկումներն իրականացնել որպես հակավիրուսային և իմունակարգավորիչ միջոց։ Նա կենտրոնի մասնագետներին հանձնարարեց այդ աշխատանքներն իրականացնել ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ։
«Մենք պետք է ավելի համակարգված աշխատանքներ տանենք, որպեսզի գիտական ու կլինիկական լուրջ հիմնավորումներով ընդլայնենք Արմենիկումի գործածության շրջանակները»,-ասաց նախարար Դումանյանը` հանձնարարելով նախապատրաստել հարցի քննարկումը կոլեգիայի առաջիկա նիստերից մեկում։
25.03.2013 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ